Ադրբեջանական ինքնաթիռը, ըստ որոշ փորձագետների, ամենայն հավանականությամբ, ռուսական հակաօդային պաշտպանական համակարգի կողմից է սխալմամբ խոցվել:
Նման դժբախտ պատահարներ կարող են լինել բոլորի հետ, հատկապես հայերի՝ ունենալով կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան:
Այս համատեքստում, ինչպես նախորդիվ եմ ասել, միայն թույլերն ու թուլակամներն են հակառակորդի կամ թշնամու հետ պատահած դժբախտ պատահարով ուրախանում, հրճվում:
Ուժեղ ժողովուրդները չեն նստում սպասում բախտին, որ հակառակորդի-թշնամու հետ մի բան պատահի, ու իրենք էլ հիմարի պես հրճվեն:
Ուժեղ ժողովուրդները միատեղվում են, ուժեղանում են և պատրաստվում են իրենց անվտանգությունն ապահովելուն՝ դրա ճանապարհին ջարդելով սպառնալիք հանդիսացող բոլոր ուժերին:
Հ.Գ. Իսրայելը՝ ձեզ օրինակ. երեկ Յեմենի հութիների տարածքներն են ռմբակոծել: Սրանք են կենսունակ ազգը, որ րոպե անգամ չէին հանդուրժի դավաճանների իշխանությունը:
Ամենածաղրելին հիմա մեր վիճակն է, ու սրանով հանդերձ, փոսի մեջ նստած հրճվում են այլոց հետ պատահած դժբախտությունով:
Հովհաննես Ավետիսյան